HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Փետրվարի 20-ին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտնեց ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ այդ հոդվածը տարածվել է շարժման մի շարք մասնակիցների վրա։ Մանուկյանը հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը եղել է 1988 թ.-ի ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչը, Ղարաբաղ կոմիտեի նախագահը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter