HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյան. «Շուկայի հստակ պահանջարկին կրթության համակարգն արձագանքում է անմիջապես»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վ. Ռեբեզին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության սոցիալական պարտավորություն ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է կրթության ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ:

Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն ինչպես կրթության որակի զարգացմանը, այնպես էլ տնտեսություն-կրթություն կապի սերտացմանը և հավաստիացրել, որ ընկերության հետ համագործակցությունը կրթության ոլորտում շարունակական կլինի:

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այն ոլորտներում, ուր շուկան ձևավորում է հստակ պահանջարկ, մասնագիտական կրթության համակարգն անմիջապես դրան արձագանքում է, ինչպես դա տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգի պարագայում», - նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ միջին մասնագիտական կրթության ոլորտին վերջին տարիներին նոր շունչ է տրվել, և համագործակցությունը մասնավոր բիզնեսի հետ` կոնկրետ մասնագիտությամբ կադրեր պատրաստելու ուղղությամբ, զարգացում է ապրում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ ընկերությունն ակտիվ համագործակցում է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի, Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Այդ համատեքստում տնօրենն անդրադարձել է նշված ուսումնական հաստատությունների դասասենյակների հագեցվածության, գրադարանները համապատասխան գրականությամբ համալրման, ՀՊՃՀ ուսանողների Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհում կրթությունը շարունակելու հնարավորության և որակավորման բարձրացման խնդիրներին: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

gayane
Ոչ միայն շուկայի պահանջարկին, այլև ընտրությունների: Երեքշաբթի օրը ՀՀԿ միջոցառմանը գլխաքանակ ապահովելու համար ուսուցիչներին հրահանգել են, որ յուրաքանչյուրը 4 հոգի տանի հանդիպման: Նաև զգուշացնում են` պարտադիր չի հետո ընտրես ՀՀԿ: Սա էլ համոզելու համար, քանի որ ընտրացուցակներով ընտրազանգված արդեն ապահովել էն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter