HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շուռնուխում բնակելի տների նախագծումը կավարտվի մարտի վերջին․ Տավուշին կհատկացվի 234 մլն դրամ

2020 թ.-ի հուլիսին Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի բնակավայրերին հասցված վնասների վերացման, ինչպես նաև վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 234 մլն 228 հազ․ դրամ։

Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինություններրի կառուցման և տարածքի բարեկարգման նպատակով կհատկացվի 29,7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման նպպատակով՝ 42,8 մլն դրամ և 89 տների վերականգնման համար՝ 161,6 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 4-ի նիստում։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նշեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի շինարարությունը կավարտվի մինչև տարվա վերջ։ 

«Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են։ Շուրջ 30 մլն դրամ տրամադրված գումարով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները։ Իսկ Շուռնուխում բնակելի տների նախագծումը կավարտվի մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են, շինարարությունն ընթանում է»,- ասաց կոմիտեի ղեկավարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter