HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

50 մլն դրամ՝ հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ընդլայնման համար

Կառավարությունը մարտի 4-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է երկարաձգել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման ժամկետները, ինչպես նաև աջակցություն ստացող ընկերությունների ծավալը։ Բյուջեի ծախսը կկազմի 50 մլն դրամ։

Միջոցառման շահառուները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականին մարտի 14-ը։  

Հիշեցնենք, որ 25-րդ միջոցառմամբ կառավարությունն աջակցում է զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանպորտային ընկերություններին։

Որոշմամբ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի նաև տնտեսական գործունեության N77,11 դասակարգիչը (մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ) հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով։

Որոշման նախագծի ընդունման արդյունքում՝ տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները, որոնք բավարարում են բոլոր չափանիշներին, հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրին և դառնալու միջոցառման շահառու:

Զբոսաշրջության ոլորտը սպասարկող մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ևս կստանան պետական աջակցություն՝  վարկային պարտավորությունները թեթևացնելու նպատակով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter