HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնյաներին ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման խախտումներ է արձանագրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։ Ինչպես նշված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես՝

- ուսումնասիրվել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը,

- պաշտոնատար անձանցից պահանջվել են մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

- ստուգվել է նշված պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունն այլ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում,

- ստուգվել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ՝ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը,

- ուսումնասիրվել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի գործողության ժամկետին և պայմանագրով  սահմանված պաշտոնատար անձի և հավատագրմային կառավարիչների լիազորությունների շրջանակներին։

Ստուգման արդյունքներըով․

- Հանձնաժողովն առանձնացրել է 116 առևտրային կազմակերպություն, որոնցում պաշտոնատար անձինք հայտարարագրել են մասնակցություն,

- այս ցանկի վերլուծության արդյունքում դուրս է բերել թվով 36 կազմակերպություն և դրանց առնչությամբ պահանջել է ներկայացնել բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

- պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։ Մասնավորապես՝ թվով 8 պայմանագիր կնքվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, 1  պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել,

- հայտնաբերել է 3 դեպք, երբ պաշտոնատար անձն ունի ներկայացվածություն կազմակերպության կառավարման մարմնում։

Հայտնաբերված առերևույթ խախտումների առնչությամբ Հանձնաժողովը հայտնում է, որ կհարուցի վարույթներ։

Ստուգումների հաջորդ փուլերում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել պետական գնումների գործընթացին վերոնշյալ առևտրային կազմակերպությունների մասնակցության, ինչպես նաև պաշտոնատար անձանց և վերջիններիս կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչների փոխկապակցվածության ստուգում։

«Հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է հանրային ծառայողներին խստորեն պահպանել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ հանձնաժողովի անդամները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter