HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են հետագա գործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Նախարարության փոխանցմամբ՝ Դմիտրի Գվինդաձեն նախարարին ներկայացրել է ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղությունները, տնտեսության այն ոլորտները, որտեղ վերջին տարիներին ուղղվել են ՎԶԵԲ-ի ռեսուրսները և Հայաստանում իրականացված գործառնությունները/ծրագրերը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները՝  նշելով,  որ Հայաստանի տնտեսությունը արդիականացնելը կարևոր խնդիրներից մեկն է, ինչպես նաև այն ուղղություններն ու ոլորտները որտեղ կարելի է համագործակցել։  

Մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հատված համագործակցության (ՊՄԳ), կորպորատիվ կառավարման, կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության,  ֆինանսական միջոցների հասանելիության, վենչուրային հիմնադրամների, հրեշտակային ֆոնդերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, գործակցության այլ հեռանկարային ուղղությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել կանաչ տնտեսության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի, ջրամբարաշինության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում հանրային ներդրումների շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման՝ արդյունաբերական պարկերի ստեղծման հնարավորությունների, ջրային ոլորտի ենթակառուցվածների արդիականացման ուղղությամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter