HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։

«Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Համագործակցված ու պրոֆեսիոնալ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, թե ում  համար էր թմրամիջոցները բերվել։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։ Բերման ենթարկվածները ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter