HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՊՀ երկրները մտադիր են Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել

ԱՊՀ անդամ երկրները մտադիր են ստեղծել Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով, որպեսզի կանխեն իրավապաշտպանական ոլորտի քաղաքականացման փորձերը, ինչպես նաև ամրապնդեն կազմակերպության հեղինակությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։ Վերջինս ամփոփել է փորձագիտական խմբի նիստի արդյունքները, որը Մինսկում անցկացվել է առցանց ձեւաչափով։

«Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները արդիական են համարում ԱՊՀ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Կոմիտեի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է մարտի 4-ին, Մինսկում։ Հանդիպման ընթացքում թեմայի շուրջ մտքեր են փոխանակվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Առցանց հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ Նրանք նշել են, որ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը կնպաստի «մարդասիրական համագործակցության ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը»։ Նիստի մասնակիցները նաև նշել են, որ դա կնպաստի ԱՊՀ-ի՝ որպես հետխորհրդային տարածաշրջանում առանցքային միջազգային կազմակերպություններից մեկի հեղինակության ամրապնդմանը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այն թույլ կտա նաև հակազդել իրավապաշտպանական ոլորտի քաղաքականացման փորձերին:

Լուսանկարը՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter