HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է ռազմական ուժով այլևս առաջ չմղել ժողովրդավարությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կհրաժարվի ռազմական ուժի կիրառմամբ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման մարտավարությունից: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։

«Մենք ժողովրդավարությունն առաջ չենք մղի թանկարժեք ռազմական միջամտություններով և բռնապետական ռեժիմների ուժային տապալման փորձերով։ Մենք նախկինում արդեն իսկ օգտագործել ենք այդ մարտավարությունը։ Չնայած մեր բարի մտադրություններին, այն չաշխատեց»,- հայտարարել է Բլինկենը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ ռազմական գործողությունների պատճառով, աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման գաղափարը վատ հեղինակություն է ձեռք բերել և կորցրել ամերիկացիների կողմից վստահությունը։ «Մենք այլ կերպ կգործենք»,- խոստացել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «խնդիրների լուծման նպատակով աշխարհի երկրներին միավորելու եզակի կարողություն, ինչը ինքնուրույն չի կարող անել որևէ երկիր»։ Բլինկենը նաև հայտարարել է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը կարող է լուրջ մարտահրավեր նետել միջազգային հարաբերությունների կայուն և բաց համակարգին։

Լուսանկարը՝ Bloomberg գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter