HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկից

Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին նոր հնարավորություն է տրվել։ Կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի  համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:

Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Միաժամանակ կարևոր է՝ գործատուն պետք է ներկայացրած և վճարած լինի եկամտային հարկը։

Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին և ապահովվում դիմումի հետագա ընթացքը։ 

Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով:

2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։ 

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
ՃՇՀԱՀ-ի դիզայն ֆակուլտետի միջավայրի դիզայն մասնագիտություն 2-րդ կուրս բակալավրիատի ուսանողները ընդգրկվում են արդյոք եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխահատուցում ծրագրին մասնակցում են արդյոք?, եթե այո փաստաթղթերի ինչ փաթեթ է անհրաժեշտ (ցանկը), և ինչպես սկսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter