Երևանում կբացվի հեծանվային առաջին կայանատեղին
Շաբաթ օրը` ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին Երևանի պետական համալսարանի մոտ (ֆիզկուլտի ամբիոնի մոտ) տեղի է ունենալու Երևանում առաջին հեծանվային կայանատեղիի բացում և հյուրասիրություն: Մինչ այդ հեծանիվներով շրջելու ենք երևանյան փողոցներով՝ մեր վրա կրելով հեծանվային երթևեկության նշանները խորհրդանշող պաստառներ: Երթուղին կանցնի նաև Մաշտոցի պուրակով:
Քանի որ ապրիլի 7-ին մենք նշում ենք նաև մայրության և գեղեցկության տոնը, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցը արշավի մասնակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ, շտապեք գրանցվել՝ զանգահարելով Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով:
Արշավի մասնակիցները պետք է առավոտյան ժամը 10:00-ին հավաքվեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31):
Հեծանիվը որպես փոխադրամիջոց մասսայական դարձնելու լավագույն գրավականը հեծանվային ենթակառուցվածքների ստեղծումն է:
Մինչ օրս Հայաստանում, և մասնավորապես Երևանում, նման ոչ մի ենթակառուցվածքով չէինք կարող հպարտանալ: Եվ ահա այժմ «Հեծանիվ+» էկո-մարզակնան ՀԿ-ն, Բաց Հասարակության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, սկսել է Երևանում հեծանվային կայանաղերի կառուցման աշխատանքները:
Առաջին հեծանվային կայանատեղին արդեն պատրաստ է, այն գտնվում է Երևանի պետական համալսարանի տարածքում և տեղադրվել է բուհի ղեկավարության աջակցությամբ: Կայանատեղին հսկվում է տեսախցիկներով: Իր անձնական հեծանիվով ԵՊՀ այցելող յուրաքանչյուր անձ կարող է օգտվել կայանատեղից անվճար:
«Հեծանիվ+» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել