HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ է նախատեսում ԵԱՏՄ-ի հետ

Իրանը և Եվրասիական տնտեսական միությունն առաջիկայում բանակցություններ կսկսեն ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի իրականացման նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 5-ին, հայտարարել է Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Ռասուլ Մոհաջերը։ 

Դիվանագետը նշել է, որ ի շնորհիվ ժամանակավոր համաձայնագրի՝ շարունակում է աճել Իրանի և Միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը։ «Այսպես, նախորդ տարվա ընթացքում ռուս-իրանական առևտրաշրջանառությունը կազմել է 350 միլիոն դոլար, որից մոտ 90 %-ը բաժին է ընկնում գյուղատնտեսական արտադրանքի առևտրին»,- նշել է Մոհաջերը։

Ժամանակավոր համաձայնագիրը, որը հանգեցնում է ազատ առևտրի գոտու ստեղծմանը, ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին, Աստանայում։ Այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter