HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. Հավանական է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն "Welt" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Ես ելնում եմ նրանից, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի։ Սակայն այն կլինի առավել կանխատեսելի և կառավարելի։ 2020 թվականը terra incognita (խմբ. անծանոթ երկիր) էր, գիտական և քաղաքական անհայտություն։ Մեկ տարի անց մենք ավելի շատ բան կիմանանք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր և պատվաստանյութեր»,- նշել է նա։

Կլյուգեն ընդգծել է, որ իր աշխատանքում կարևոր է պլանավորումը, այդ իսկ պատճառով ենթադրում է, որ հաջորդ տարվա սկզբին համավարակը կավարտվի։ «Ինչը չի նշանակում, որ վիրուսը կանհետանա։ Սակայն, հույս ունեմ, որ այդ պահին միջամտության կարիք չի լինի»,- հավելել է նա։ Ընդ որում, Կլյուգեն նշում է, որ այս հարցում անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»։ Անթույլատրելի է, որ հարուստ երկրները պատվաստվեն, իսկ մյուսները՝ ոչ։ 

Ըստ նրա՝ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչպես երկրները կհանեն սահմանափակումները. եթե դա շատ արագ տեղի ունենա, ապա իրավիճակը կվերադառնա նախնական վիճակին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել էր 2020 թվականի մարտի 11-ին։ Դրանից ելնելով՝ աշխարհի մի շարք երկրներ մտցրել էին կարանտինային սահմանափակումներ, փակել սահմանները, դադարեցրել ավիացիոն, ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը։ Ներկայումս այն աստիճանաբար վերականգնվում է՝ ելնելով առանձին երկրների համաճարակային իրավիճակից։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter