HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նյու Յորքի իշխանությունները թաքցրել են ծերանոցներում կորոնավիրուսից մահացության դեպքերի շուրջ 35 %-ը

Նյու Յորքի իշխանությունները միտումնավոր նվազեցրել են ծերանոցներում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը։ Այդ մասին հայտնում են The Wall Street Journal-ը և The New York Times-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ինչպես գրում են պարբերականները, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի խորհրդականները, որոնք ուսումնասիրում էին ծերանոցներում վիրուսի արագ տարածման գործոնները, զեկույցում չեն ներկայացրել մահացության իրական ցուցանիշները։ Զեկույցը հրապարակվել է 2020 թվականի հուլիսին։ Պարբերականների աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթի եզրափակիչ տարբերակում նշված են միայն ծերանոցների տարածքում մահացածների ցուցանիշները։ Զեկույցից դուրս են մնացել ծերանոցների տարածքում կորոնավիրուսով վարակված, սակայն հիվանդանոցում մահացած պացիենտների տվյալները։ 

Այսպես, զեկույցի նախնական տարբերակում նշվում էր կորոնավիրուսից մահացած մոտ 10 000 մարդու մասին, սակայն հրապարակված տարբերակում նշվել է միայն 6400-ի մասին։ Այդպիսով, Նյու Յորքի իշխանությունները թաքցրել են ծերանոցներում կորոնավիրուսից մահացության դեպքերի շուրջ 35 %-ը։ 

Նահանգապետի գրասենյակը The New York Times-ին հայտնել է, որ այդ տվյալները զեկույցում չեն ներառվել այն պատճառով, որ ԱՄՆ առողջապահության նախարարությունը չի հաստատել այն փաստը, որ տեղեկատվությունը պատշաճ կերպով ստուգվել է։ Ինչպես գրում է АВС-ն, 2021 թվականի փետրվարին Նյու Յորքի իշխանություններին դիմել է ԱՄՆ դատախազությունը, որպեսզի ստուգի զեկույցը և ծերանոցներում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների թվով (ավելի քան 28,8 միլիոն դեպք)։ Նյու Յորք նահանգում վարակվածների թիվը հասել է 1,67 միլիոնի, մահացել է 48 հազար մարդ։

Լուսանկարը՝ Gina Ferazzi / Los Angeles Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter