HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը

2020 թ. նոյեմբերի լույս 11-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը փորձել էր հրկիզել Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նախնական հաշվարկով՝ առնվազն 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը ձեռք էր բերվել «Հանուն հաղթանակի» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից։ Հենց նախաձեռնության անդամներն էին նկատել այրվող հանդերձանքն ու հնարավորինս արագ մարել կրակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Պարզվել է հանցավոր արարքը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Նա Եղվարդի 29-ամյա բնակիչ է։ Կասկածյալը մարտի 1-ին հրավիրվել է տարածքային քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 3-ին մեղադրայլը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter