HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

Մարտի 5-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացրել են  անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։ Վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի հետ քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովմանը վերաբերող հարցեր։ «Խորհրդակցության ավարտին Վաղարշակ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ»,- ասված է ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter