HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միացե՛ք քաղաքացիական պայքարին` իրավունքների նվաճման և հանրային տարածքի ու սեփականության պաշտպանությանը

Մենք` ինքնորոշված քաղաքացիներս, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատարիմ են համամարդկային արժեքներին, ովքեր պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի` նվաճելու և կենսագործելու համար ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային հռչակագրերով նախանշված իրավունքներն ու արժեքները:

Արդեն շուրջ 60 օր է, ինչ Երևանի Մաշտոցի պուրակում ինտենսիվությամբ ու աճող համախմբվածությամբ շարունակում ենք մեր քաղաքացիական պայքարը հանուն մեր իրավունքների նվաճման և հանրային տարածքների ու սեփականության պաշտպանության:

Մաշտոցի պուրակում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված «բուտիկները» անօրինականության, անարդարության, մարդու արժանապատվության ոտնահարման և շրջակա միջավայրի շահագործման խորհրդանիշն են: Այդ «բուտիկները» նաև անկախության 20 տարիների ընթացքում մեր հանրային ունեցվածքի կողոպտման ողջ գործընթացի արտացոլումն են: Մինչ այսօր մեր համախմբված, վճռական, իրավական պայքարի շնորհիվ մենք հաջողել ենք հանրային կառավարման մարմիններին պարտադրել դադարեցնել ապօրինի շինարարությունը Մաշտոցի պուրակում և հաշվի նստել մեզ հետ հանրային իրավական հարթությունում:

Մենք ողջունում ենք «Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խմբի» այդպիսով` նորանոր քաղաքացիական շերտերի համախմբումն այս պայքարում:

Մենք շարունակում ենք պահանջատիրական պայքարը` պարտադրելով հանրային կառավարման մարմիններին կատարել հանրության արդար և իրավական պահանջը՝ անհապաղ ապամոտաժել բոլոր «բուտիկները», վերականգնել այգին իբրև հանրային տարածք և պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր ապօրինի որոշում ընդունողներին և հրահանգ տվողներին: Մենք անկոտրում կամքով և վճռականորեն հետևողական ենք լինելու մեր սահմանադրական իրավունքների նվաճմանը: Ո՛չ մի զիջում և ո՛չ մի նահանջ չեն լինելու մեր կողմից:

Հանրությունը Մաշտոցի պուրակն արդեն իսկ դարձրել է մի հանրային հարթակ, որտեղ ձևաևորվում են քաղաքացիական նոր ու բազմազան նախաձեռնություններ, նոր գաղափարներ, մտքեր ու միավորումներ, որոնք փորձում են արմատականորեն փոխել ներկա իրավիճակը և քայլեր ձեռնարկել` ստեղծելու ավելի լավ՝ արդար, իրավահավասար ու համերաշխ հասարակություն, նոր որակի պետություն և մի այլ աշխարհ:

Մաշտոցի պուրակում մեր ձևավորած մթնոլորտը` հիմնված ազատության, արդարության, օրինականության, մարդկային արժանապատվության և հիմնարար իրավունքների հարգման վրա, խթանում է, որ յուրաքանչյուր ոք, առանց խտրականության, կարողանա արտահայտել իրեն ու իր ինքնուրույն մասնակցությունն ունենա այս քաղաքացիական պայքարում` հանուն հանրային տարածքի, հանրային շահի ու սեփականության պաշտպանության և հանուն մեր սահմանադրական իրավունքների կենսագործաման:

Մենք՝ քաղաքացիական նախաձեռնություններս, քաղաքացիական ակտիվիստներս, այգու պաշտպաններս, գիտակցում ենք մեր առաքելությունը և խթանողի մեր դերն ենք կատարում այս գործընթացում, որը հետզհետե խարխլում ու ճեղքում է ներկա համակարգը, նրա անարդար, անազատ ու անիրավական հիմքերը և միաժամանակ հիմնադրում ու կերտում է նորը՝ այլընտրանքայինը, ազատ, արդար ու արժանապատիվ իրավական քաղաքացիական նոր Հայաստանը:

Մաշտոցի պուրակում մենք այլընտրանքներ ենք ստեղծում հանրային համակեցության, համագործակցության, երկրի տևական զարգացման տեսլականի, հանրային կառավարման և այլ հիմնահարցերի առնչությամբ, որոնք անհրաժեշտ են մեզ և ապագա սերունդներին լիարժեք, մարդավայել ու արժանապատիվ ապրելու համար:

Հայտարարում ենք նաև, որ այսօրվանից նպատակահարմար ենք համարում դադարեցնել գիշերային նստացույցը, սակայն շարունակելու ենք մեր ամենօրյա ներկայությունը և հերթապահությունը պուրակում: Ժամանակ առ ժամանակ իրականացվող շուրջօրյա նստացույցը նպատակ ունի մոբիլիզացնել մեր ուժերը, մեզ դարձնել ավելի կամային և տոկուն, մեր արմատական ու սկզբունքային տրամադրվածությունը փոխանցել հանրությանը և ժողովրդին:

Հաջորդ շաբաթվանից սկսած` մենք սկսելու ենք կազմակերպվել ու մոբիլիզացվել Երևանի, Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի և այլ էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ:

Առաջիկայում մեր նախաձեռնություններն ու շարժումը առանձին և միասին հանդես կգան մի շարք ռազմավարական քայլերով ու ձեռնարկումներով, որոնց մասին ավելի մանրամասն կհայտարարվի շուտով:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

Մեկնաբանություններ (2)

Հրանտ
Վրիժառու մի քիչ շատ ես սրել բայց իրականում ճիշտ բաներ կան ասածիդ մեջ, ֆունադամետալիզմը ամեն գործի մեջ վնասա: Իրականում պետությունը պետքա իրա ֆունկյցիան կատարի, բնապահպանը իր, թերթը իր: հարգում եմ ձեզ բոլորիդ, ազատամարտիներիդ ու խոնարհվում, չեմ կռվել, բայց պատերազմի երկու տարիներին որպես լրագրող ու որպես մշակութային խմբերի ղեկավար տասնյակ անգամ եղել եմ ճակատներում, հայտնվել ռմբակոծությունների տակ, ձեր իմ ժամանակը անցելա երեւի, ով ենք մենք, ով է մեզ լսողը, հիմա տարբեր երկրների շահերն ու նրանց փողերով ակտիվացած մասսան այնքան շատ է, այնքան խառնված, որ չես էլ իմանում ով ում շահերնա պաշտպաբում, նույնը թերթերւը, հիմա լավա գոնե կոմենտարիադ տեղադրել են, տասնյակներով գրում եմ, չեն դնում; Բայց կուզեի էդ երկրի դեմ ջիհադ հայտարարած ջահելների դեմքին նայեմ ու հասկանամ, դրանք ինչ ընտանիքում մեն ծնվել ու դաստիարակավել, ինր դպրոցում են կրթվել,դրանց համառ ու տարատեսակ այլադավան դեմքերին նայել ու ա սել, դուք հայրենիք ունեք թե չէ, միթե դրսում ձեզ կարողացել են էդքէան հակահայրենսաեր դարձնել, դուք հասկանում եք ինչա չավարտված պատերազմը, դուք հասկանում եք որ թուլացնում եք էս երկիրը, այո թեկուզ վատ բայց էս երկրում կայուն իշխանությունա պետք հգարգված մտավորականության, դուք ախր ոչնչացնում եք ամեն ինչ ու մոտեցնում պատերազմն ու կոլապսը: Վստահ եմ, էդ դեպքում դուք փախչելու եք երկրից, ձեր տերերը էդքան փող հաստատ տված կինեն, ու էլի էդ պատերազմում իմ նման, էդ այգու կրպակ մոնտաժողի նման, Թեղուոում աշխատող տղամարդիկ են կռիվ գնալու, հերիք եղավ ձեզ, եթե իշխանությունը միջոցներ ձեռք չառավ, կոչ եմ անելու ազատամրտիկներին ստեղծել հայրենիքի փրկության ջոկատներ բնապահպան կոչվողներից մկեր հայրենիքը պաշտպանելու, և հակահարված տալու, միակ միջոցը դա է մնում: Էս երկում ստեղծել ու արարել է պետք, այո թեկուզ բնության հաշվին, մեզ հիմա դիմակայել է պետք, ժամանակ շահել կայունացնել տնտեսությունը ցանկացած գնով, չավարտված պատերազմի պայմաններում, աշխարհի բոլոր երկրներն անցել են էդ ճանապարհով: Դուք պարտության եք տանում ու ծնկի բերում այս երկիրը:
Վրիժառու
Էս իշխանություններին շատ տեղնա, քանի դեռ նավթայաին պատերազմների էս բոեվիկները նստած չեն, ու Եղիայի նմաննները պարծենում են թե տեսեք ինչ են անում Սիրայի երիատսարդները օրինակ վերցրեք նրանցից էսպեսա լինելու, ումա սպասում էս ինֆանտիլ կառավարությունը, որ արդեն ավտոմատներով փողոց դուրս գան ու սպառնան բոլոր աշխատաող մարդկանց, բոլոր գործ անողներին, արտադրողներին ու ստեղծողներին, կեղտ քսեն բոլոր մտավորականներին ով փորձումա իրանց հակառակ մի բանա սել,ահու սարսափի մթնոլորտ են ստեղծել ազատ խոսքի ասպարեզում, հարձակվում են, եթե փորձես դիտողություն անես: Մի քանիսն էլ սրանց անվանում են հայրենասերներ:? Ում հայրենքւիքն են սիրում դրանք, փող տվողների? ումա սպասում էս իշխանությունը: Ինչ ասեմ, նրանք էլ են նույն տեղից փող սըտնում, հետքն էլ մնացած թերթերն էլ, նրանց փիշիկ անելը, արժանի չարժանի հայտարարությունները մանրամասն տպում են , բայց փորձի պաշտպանես էս երկրի շահերը, փորձի զգոնության ու չափի մասին խոսի էդ մարդկանց հասցեին, երկու բառով երեք մատի կոմբիանացիան են անում մտքներում, իսկ գրածդ չիք: Երեվի սրա համար էինք արյուն տալիս պատերազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter