HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Համավարակի ֆոնին չինական արտահանումն աճել է ռեկորդային 60,6 %-ով

Չինական արտահանումը վերականգնվել է ճգնաժամից, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընթացիկ տարվա սկզբին այն ռեկորդային տեմպերով աճել է։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող երկրից արտահանումը կտրուկ աճել է՝ 60,6 %-ով։ Ցուցանիշը հրապարակել է Չինաստանի մաքսային ծառայությունը։ 

Չինական արտահանման կտրուկ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց այս երկիրն է զբաղվում այն ապրանքների արտադրությամբ, որոնք համաշխարհային մեծ պահանջարկ ունեն կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Դրանց թվում են բժշկական սարքավորումները, պաշտպանիչ դիմակները, ինչպես նաև համակարգիչներն ու մոնիտորները, որոնք անհրաժեշտ են տնային պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման համար։   

Փորձագետներն ակնկալում էին, որ չինական արտահանման աճը բարձր կլինի, բայց ոչ այսքան։ Նրանց գնահատմամբ՝ այն պետք է կազմեր 38,9 %։ Չինաստանի մաքսային ծառայությունը նշում է, որ չինական արտահանման կտրուկ աճին նպաստել է նաև ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում տնտեսության վերականգնումը։ 

Չինական արտահանման աճի պատճառներից մեկն էլ այն է, որ 2021 թվականին չինական բազմաթիվ ընկերություններ, ի տարբերություն նախորդ տարիների, շարունակել են արտադրությունը նույնիսկ չինական Ամանորի օրերին, քանի որ համավարակի պատճառով աշխատակիցների մեծ մասը հրաժարվել է արձակուրդներից։ 

Չինաստանն աշխարհի միակ խոշոր տնտեսությունն է, որը 2020 թվականին գրանցել է տնտեսական աճ։ Նախորդ տարվա ընթացքում չինական ՀՆԱ-ի աճը կազմել է 2,3 %, ինչը 1976 թվականից ի վեր ռեկորդային ամենացածր ցուցանիշն է այդ երկրի համար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter