HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված Bayraktar TB2 անօդաչուների արտադրությունը

Թուրքիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված Bayraktar TB2 անօդաչուների արտադրության գործընթացը։ Այն իրականացվում է Ստամբուլում տեղակայված Baykar ավիաշինական ձեռնարկությունում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ուկրաինացի պատգամավոր Իգոր Կոպիտինը։ 

«Այսօր պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Միրոնյուկի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապայի հետ միասին Ստամբուլի Baykar Defense ընկերությունում հետևել ենք Bayraktar TB2 անօդաչուների արտադրության գործընթացին»,- գրել է Կոպիտինը։

Նա ընդգծել է, որ թուրքական կողմը հավատարիմ է Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ստանձնած իր պարտավորություններին։ «Սա եզակի հնարավորություն է՝ ուժեղացնելու մեր պետության պաշտպանունակությունը, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, կընդլայնի երկու երկրների ռազմաարդյունաբերական համալիրների ներկայությունը արտաքին շուկաներում»,- հավելել է նա։

Այն մասին, որ Ուկրաինան Թուրքիայից ձեռք կբերի 12 միավոր Bayraktar TB2 մարտական համալիր, պարզ էր դարձել 2020 թվականի հոկտեմբերին։ Համալիրներից յուրաքանչյուրն ունի 4 հետախուզա-հարվածային անօդաչու։ Ավելի վաղ, Ուկրաինան փորձարկել էր Bayraktar TB2 անօդաչուն։ Այն թռիչք էր իրականացրել Խմելնիցկի և Ժիտոմիրի մարզերի վրայով՝ անցնելով 232 կիլոմետր ճանապարհ։

Լուսանկարը՝ defensenews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter