5 մեդալ՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը
Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունների գոտեմարտերի առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին 5 մեդալ:
Մեր երիտասարդական ընտրանուց 48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը և 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճեցին բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին բարձրացան նաև աղջիկներից Ռոզա Խաչատրյանը /52կգ/ և պատանիների առաջնության մասնակից Հովհաննես Ալեքսանյանը /60 կգ/:
Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ պատանիների առաջնության եզրափակիչ, ուր գոտեմարտեց ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ: Վճռորոշ մրցամարտը մեր պատանի սամբիստը տանուլ տվեց և բավարարվեց արծաթե մեդալով:
Եվրոպայի սամբոյի առաջնության մյուս գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 7-ին և 8-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել