Կարգ` բխող կրթության մատչելիության և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը: Վերջինս բխում է ոլորտում իրականացվող կրթության մատչելիության ապահովման և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից:
Համաձայն կարգի` ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ միջին մասնագիտական արվեստի, սպորտի և այս տարի նաև առողջապահության ոլորտի` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:
Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար նախատեսված ընդունելության մրցութային առարկաների գնահատականների /միավորների/ ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների /միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել