HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Bishop Bagrat Galstanyan ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

«Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանք ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ուռուցքաբանների և արյունաբանների կողմից։ 2018 թվականին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

2020 թվականի սեպտեմբերի 17̵-ին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ վայր է դնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները» ,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter