HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողոնը՝ ազատամարտիկի մեդալներ ու հիշատակ-մասունքներ

Երեկ երեկոյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել բնակարանային գողության մասին։ Խոսքը Սիսիանի Լծեն գյուղում գտնվող Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տան մասին է, որտեղ պահվել են Արցախյան առաջին պատերազմում զոհված եղբոր՝ բանաստեղծ Աղվան Մինասյանի՝ ընտանիքի համար մասունք դարձած իրերը։

Գողոնն էլ գուցե ոչ այնքան թանկարժեք, բայց ընտանիքի համար այդ թանկ մասունքներից է եղել՝ մեդալներ, ոսկյա ու արծաթյա զարդեր, անգամ Աստվածաշունչ։ «Սա ավելի շատ թշնամանքի է նման»,-ասում է Աշոտ Մինասյանը, թեպետ դժվարանում է պատկերացնել, թե ով և ինչու կարող էր նման սրբապղծության դիմել։ Կարծում է՝ անգամ տունն են փորձել հրկիզել, քանի որ սենյակներից մեկի վարագույրը կիսով չափ այրված է։

Ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

Աննա Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter