HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Աժ-ի հարակից՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները շարունակում են փակ մնալ

Ազգային ժողովի հարակից տարածքներում հավաքված քաղաքացիները Վազգեն Մանուկյանի կոչով շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը։ Այստեղ կենտրոնացել են նաև ոստիկանական ուժերը։

Հավաքվածների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այստեղ են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանը այս պահից սկսած կրում է պատասխանատվություն հանձնված Արցախի, Շուշիի և 5000-ից ավելի զոհերի համար։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի և միայն քաոսի ու անարխիայի առաջնորդն է։ Զոհրաբյանը նշեց նաև, որ եկել են Հայաստանի պետականության համար, որը դրված է սեղանին, և ամեն ինչ անելու են բախումներ թույլ չտալու համար։

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավիճակը լարել է Արմեն Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter