HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը

Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները նախատեսում են միավորել էլեկտրամատակարարման ցանցերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է Իսրայելից Կիպրոս կղզու տարածքով մինչև հունական Կրետե կղզի 1208 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծի կառուցում։

Նախատեսվում է, որ 2 000 մեգավատտ հզորությամբ էլեկտրագիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծը դեռևս 2016 թվականին հաստատվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Բացի այդ, Եվրամիությունը, ծրագրի իրականացման համար, կհատկացնի 647 միլիոն եվրո։ Էլեկտրագիծը կդառնա ամենաերկար ստորջրյա էլեկտրագծերից մեկն աշխարհում։

Կիպրոսի էներգետիկայի նախարար Նատաշա Պիլիդիսն ընդգծել է, որ նախատեսվող գործարքը կամրապնդի Իսրայելի հետ համագործակցությունը և կդառնա լրացուցիչ տարր՝ ձևավորվող Արևելամիջերկրական էներգետիկ միջանցքի համար։ Նա նախագիծն անվանել է Կիպրոսի ջանքերի «անկյունաքար»՝ կանաչ տնտեսությանն անցման ճանապարհին։ Պիլիդիսի խոսքերով՝ այն կօգնի երեք երկրներին իրականացնել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել Կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրով, որի նպատակն է նվազեցնել ածխածնի երկօքսիդի արտանետումները:

Բացի այդ, նշվում է նաև, որ Կիպրոսը համանման համաձայնագիր է նախատեսում կնքել նաև Եգիպտոսի ու Հունաստանի հետ։

Լուսանկարը՝ news.yahoo.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter