
ՏՀԶԿ-ն բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն ակնկալում է, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6 %-ով։ Այդ տվյալները ներառված են ՏՀԶԿ նոր կանխատեսման մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ մարտի 9-ին։ Ցուցանիշը 1,4 %-ով ավելին է, քան նախորդ կանխատեսման մեջ։ Փաստաթղթի մեջ նշվում է, որ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 4 %-ով։
Global #GDP will grow by 5.6% this year, an upward revision of more than 1 percentage point since our last projection in Dec 2020.
— OECD ➡️ Better policies for better lives (@OECD) March 9, 2021
GDP growth by country ⬇️
? OECD Interim #EconomicOutlook: https://t.co/CaYycpMSjv pic.twitter.com/pcwjUUmK01
ՏՀԶԿ փորձագետները նշել են, որ համաշխարհային տնտեսության հեռանկարները զգալիորեն բարելավվել են COVID-19-ի դեմ բնակչության պատվաստման արդյունավետ արշավների և որոշ երկրներում ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցների հատկացման շնորհիվ։ Նրանք ակնկալում են, որ նախաճգնաժամային մակարդակին հնարավոր կլինի հասնել արդեն 2021 թվականի կեսերին։
Այսպես, ըստ ՏՀԶԿ փորձագետների, 2021 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կկազմի 6,5 %, իսկ մեկ տարի անց՝ 4 %։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ տնտեսության վերականգնման նպատակով ամերիկյան կառավարությունը նախատեսում է հատկացնել 1,9 տրիլիոն դոլար: ԱՄՆ օրենսդիր մարմիններն արդեն իսկ հավանություն են տվել հակաճգնաժամային փաթեթին։
ՏՀԶԿ փորձագետները նշում են, որ 2021 թվականին Գերմանիայի տնտեսության աճը կկազմի շուրջ 3 %։ Այն 0,2 %-ով ավելի բարձր է, քան նախորդ գնահատման մեջ։ Իսկ արդեն 2022 թվականին գերմանական ՀՆԱ-ն կաճի 3,7 %-ով։ 2021 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 2,7 %-ով, իսկ 2022 թվականին այն որոշակիորեն կկրճատվի՝ իջնելով 2,6 %-ի։
Լուսանկարը՝ brookings.edu-ից
Մեկնաբանել