HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընդդիմությունը շրջափակեց խորհրդարանի մուտքը Դեմիրճյան փողոցից (լուսանկարներ)

Բաղրամյան պողոտայում ընթացող՝ ընդդիմության այսօրվա հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել ԱԺ-ի մուտքերը, այդպիսով թույլ չտալ պատգամավորներին մտնել Ազգային ժողովի շենք։ Քաղաքացիները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ գտնվում է խորհրդարանի երկրորդ մուտքը, մի մասն էլ մնաց Բաղրամյան պողոտայում։ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։ Ցուցարարները պատրաստվում են մնալ այդտեղ, որպեսզի վաղը պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարան։ Ընդդիմության պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter