HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդմոն Մարուքյան. Սահմանադրական դատարանը, քննության ընդունելով նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի:

«Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

Այսինքն, սահմանադրական դատարանը, քննության ընդունելով Հանրապետության նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի և, հետևաբար, ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը։

Ընդ որում, ակնհայտ է, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զինված ուժերի, այլ նաև ողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից։

Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter