HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյանի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է: 

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: 

Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter