HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Բաբաջանյանն իր կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքների հարցով դիմել է ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից: Այս մասին ասվում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

«Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն: Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ Ոստիկանություն:

Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter