HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետի հետին խելքը

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե «Հայաստանի շինարարության ոլորտում սպեկուլյատիվ մեծ միջոցներ կային, և երբ այդ փուչիկը պայթեց, բնականաբար, պահանջարկը նվազեց, և անկում եղավ»:

«ՉԻ» - Եկեք ապրիորի ընդունենք, որ վարչապետը սա ասել է սթափ վիճակում, և փորձենք հասկանալ: Ուրեմն, շինարարական բումը, որով այդքան պարծենում էր Քոչարյանը, սպեկուլյատիվ գումարներով է իրականացվել (եթե հիշում եք, վարչապետն էլ Սերժ Սարգսյանն էր): Հիմա ահա պարզվում է, որ դա փուչիկ էր և պայթեց:

Իսկ հիշո՞ւմ եք, թե Տիգրան Սարգսյանն ինչով էր զբաղված այդ «պայթյունի» օրերին: Ճիշտ է, շինարարությունը ոչ թե փուչիկ էր անվանում, այլ «համակարգաստեղծ ոլորտ», և պետության հաշվին շինարարական ընկերություններին հսկայական գումարներ էր նվիրում: Մինչդեռ նույնիսկ երեք տարեկան երեխան գիտի, որ պայթած փուչիկը հնարավոր չէ «սկոտչով» կպցնել:

Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե Տիգրան Սարգսյանն ինտելեկտով զիջում է երեք տարեկան երեխային: Պարզապես պետք է հետաքրքրվել, թե ում էին պատկանում այդ «սպեկուլյատիվ ֆինանսական միջոցները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter