HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Lեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը ձյան ծածկը կավելանա մինչ կես մետրով

Մարտի 11-12-ին Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում  սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան  ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Երևանում՝ մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter