«Իմ քայլը» Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Գեղամ Հովեյանի թեկնածության հարցը: Թեկնածուին ներկայացրեց պատգամավոր Կարեն Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանն աշխատել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ մասնագետից մինչև գլխավոր մասնագետ, ապա ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության` տեղական ինքնակառավարման մարմինների և ներքին աուդիտի գնահատման բաժնի պետ:
2008 թվականից աշխատում է Վերահսկիչ պալատում, 2018-ի ապրիլի 9-ից Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետն է:
Հարցն արժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել