Քննարկվել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը: Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել