HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ներքին զորքերի նախկին հրամանատարին ձերբակալե՞լ են

Այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե ոստիկանության ներքին զորքերի արդեն նախկին հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանին ձերբակալել են: Սակայն երեկ «Հրապարակին» հաջողվեց կապվել Գաբրիելյանի հետ, որը թեև ազատության մեջ էր, սակայն խուսափում է այս օրերին շրջանառվող լուրերը մեկնաբանել: Իրեն ուղղված հարցերին նա կտրուկ պատասխանեց. «Ես ոչինչ չեմ մեկնաբանում»:

Նա օրերս հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարզվել է, որ նա իր ենթակաների հետ զենք-զինամթերք և զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Նրա տեղակալը կալանավորված է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք բավականին ժամանակակից զենք են վաճառել մեր վրաց հարևաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter