HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը:

Շտաբային մարզումներին ընդգրկված ստորաբաժանումները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter