HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հաշվառված է 29, բնակվում է 2-ը

Երևանի Քաջազնունու 3-րդ շենքի 49 բնակարանը, ըստ ընտրացուցակների, կարող է համարվել Հայաստանի ամենաբազմամարդ ընտանիքներից մեկը, որտեղ, իբր, ապրում է 29 մարդ: Իրականում, սակայն, այս բնակարանի բնակիչները երկուսն են՝ Ռայա Գրիգորյան և Արուսյակ Նասիբյան:

Վերջինս «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց տան հասցեում քսան հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստի մասին իրենք տեղյակ են: «Խնդրել են, ես եմ գրանցել: Գնացողներ էին, Վրաստանից՝ Ջավախքից են եկել, ծանոթ բարեկամներ էին, իրենք գնացել են»,- ասել է Արուսյակ Նասիբյանը, նաև հավելել է, որ մոտ մեկ ամիս առաջ ինքը գնացել է ոստիկանության անձնագրային բաժին և դիմում գրել, որ վրացահայ ծանոթ բարեկամներին իրենց հասցեի հաշվառումից հանեն, և կարծել է, թե հանել են:

Անկախ սրանից՝ սակայն, գործ ունենք հանցագործության հերթական դեպքի հետ, երբ Վրաստանի քաղաքացիները ոչ միայն Հայաստանի քաղաքացու անձնագիր են ստացել, այլև ընդգրկվել ՀՀ ընտրացուցակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter