HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ադրբեջանցիների ոտնձգությունների պատճառով չեն կարողանում հողերը մշակել

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին, ովքեր սահմանին մոտ սեփականաշնորհված հողեր ունեն, հրավիրել են գյուղապետարան և պատվիրել ձեռնպահ մնալ իրենց հողամասերում աշխատելուց: Պատճառը երկյուղն է ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Մինչդեռ հիմա գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է:

Բերդավանի սահմանամերձ տարածքներում խաղողի այգիներ և վարելահողեր են: Բերդավանցիները «Առավոտի» թղթակցին ասացին, որ ադրբեջանցիների ոտնձգությունների պատճառով տարիներով անմշակ են մնացել «Ղաղրմա» տեղամասի խաղողի այգիները և վարելահողերը:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հրաժարվեց խնդրի վերաբերյալ տեղեկատվություն տալ:

«Առավոտը» հիշեցնում է, որ մարտի 19-ին Բերդավանի պաշտպանական դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեց գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter