HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կրթության նախարարին

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ մարտի 10-ին ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին:

Նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտության դերը մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք առանցքային նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար: Նախագահը կարևորել է այնպիսի կարգավորումների և փոփոխությունների իրականացումը, որոնք իրավամբ խթան կհանդիսանան ոլորտների զարգացման ու մրցունակ համակարգերի ստեղծման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter