HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված է 901 պացիենտ, ազատ է 100 մահճակալ

Կառավարության մարտի 11-ի հերթական նիստը սկսվեց Հայաստանում կորոնավիրուսային համավարակի մասին քննարկմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկարատև ընդմիջումից հետո երեկ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է գրանցվել, ապա խնդրեց առողջապահության նախարարին ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել։

«4285 թեստավորումից դրական է եղել 748-ը։ Ինչպես և կանխատեսել էինք անցած շաբաթ՝ ունենք հիվանդացության բավական աճ։ Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված է։ Ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են covid պացիենտներին։ Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը զգուշացրեց, որ մահճակալների թիվն անսպառ չէ, պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն առկա կարողություններից ավելի չլինի։

Ըստ վարչապետի՝ խնդիրը լուծելու տարբերակը հակահամաճարակային կանոնների առավելագույն պահպանումն է։

«Մեր խնդիրը պետք է լինի, որ շարժվենք այնպիսի ճանապարհով, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։ Ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը, մենք նախկինից արդեն, ըստ էության, գործող պլան ունենք, և այդ պլանով կառաջնորդվենք։ Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի այդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունն ուղղակի չլինի, և դա կախված է մեզնից»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter