Որոնողական աշխատանքներն իրականացվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններով
Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր՝ մարտի 11-ին իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը։
Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել