HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմում զոհվածների որոշ մասունքներ հնարավոր չէ նույնականացնել

«Կան պատերազմում զոհված անձանց մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել։ Կա մոտ 210 փորձանմուշ, որոնց հետ շատ բարդ է աշխատել։ ԴՆԹ-ի միջոցով 2200-ից ավել մարմնի ճանաչում ունենք։ Այս պահին 180 ծնող սպասում է ԴՆԹ պատասխանի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե արդյոք Մեծամորում դիերը պահվում են «Սպայկա» ընկերության սառնարաններում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դրանք «Սպայկա»-ինը չեն, Մեծամորում կա դիահերձարան, որտեղ հատուկ սառնարաններում պահպանվում են մարմինները։ 

Կորոնավիրուսի համավարակի առնչությամբ նախարարը հայտնեց, որ այս պահին հիվանդներից 429-ը ծանր վիճակում է, 96-ը՝ ծայրահեղ ծանր, 30-ը միացված է թոքերի օդափոխության սարքերին։ 

Պատվաստումները փոքր քանակով սկսվել են բուժաշխատողների շրջանում, բայց նոր խմբաքանակ դեռ չի ստացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter