
Վիկ Դարչինյանն աշխարհահռչակ մարզիկների օգնությունն է խնդրել հայ գերիներին վերադարձնելու հարցում
Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն, հայ մարզիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին՝ խնդրելով անտարբեր չմնալ եւ օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներին եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու հարցում։
«Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ՝ մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմն ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում որպես բանտարկյալներ»,- ասված է Վիկ Դարչինյանի կոչում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուք էջում։
Մեկնաբանել