HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները կվերադարձվեն ամեն ամիս

Կառավարությունը կկրճատի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը։ Որոշումն ընդունվեց gործադիրի մարտի 11-ի նիստում։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ընկերություններն արտադրանք են արտահանում, օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։

«2018 թվականի մայիսի դրությամբ գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ, բայց այդ պահի դրությամբ մենք ունեինք ԱԱՀ-ի վերադարձի մոտ 100 մլրդ դրամի պարտք տնտեսվարողներին։ Առաջին փուլով վերադարձրինք այդ գումարները։ Հաջորդ փոփոխությամբ վերադարձման ժամկետը դարձրինք եռամսյա։ Հիմա վերադառնում ենք ամենամսյա վերադաձի փուլին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ճշգրտեց՝ նշելով, որ տնտեսվարողների նկատմամբ ԱԱՀ-ի գծով պարտավորությունը 2018 թվականի դրությամբ մոտ 260 մլրդ դրամի սահմանում է եղել։ 2019 թվականիի ընթացքում վերադարձվել է 175 մլրդ դրամ, իսկ 2020 թվականին՝ 139 մլրդ դրամ։

Ընդունված նախագծով առաջարկվում է՝

  • ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով,
  • ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),
  • առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ,
  • ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից,
  • հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:

Նախագծի ընդուն­­մամբ ակնկալվում է առկա իրավիճակում հարկ վճարողների համար շրջանառու միջոցների ապահովում և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter