HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացու որոշում»-ը կոչ է անում նախագահի առաջարկած ձևաչափն օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել, որով ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։

«Մեր վերջին հայտարարությամբ արձանագրել էինք, որ կամ քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սպասարկեն քաղաքացու շահը, կամ քաղաքացիները պետք է մեկուսացնեն առճակատվող բևեռներին քաղաքական կյանքից։

Անցնող շաբաթվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերը ողջունելի են։ Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։ Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն և այդ ու այլ ձևաչափերը օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter