HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենը (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին: Նշվել է, որ փոխգործակցության համար հեռանկարային են մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներ: Նախագահ Սարգսյանն այս համատեքստում անդրարձել է նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնությանն ու դրա շրջանակում հնարավոր փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ», - նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter