HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ

Աժգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացված է Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում:

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ:

Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter