HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի կայքը։

«Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իմանբաևը պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-ղազախական օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը, տնտեսության ոլորտում գործընկերության զարգացման հեռանկարներին, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերի առնչվող հարցերի լայն շրջանակ», - նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter