Պաշտպանության նախարարը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ
Մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անցած ամիսներին հոսպիտալներում բուժում ստացած զինծառայողների ապաքինման վիճակագրությունը։
Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել և պատերազմական գործողությունների ընթացքում, և հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական բուժաշխատողների կատարած հսկայական աշխատանքը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմին տվել է որոշակի հանձնարարականեր և ցուցումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել