HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021 թվականին ՀԿԵ-ն կնորացնի ուղևորափոխադրումների իր շարժակազմը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ հետ, համաձայն որի՝ 2021 թվականին ձեռք է բերվելու միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հանրային կապերի բաժինը:

Պայմանագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվելու 27 ուղևորատար վագոն, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Դրանցից 16-ը կուպե վագոն է, 5-ը` ննջավագոն և 6-ը` պլացքարտ վագոն:

Բացի այդ, հոլդինգը ՀԿԵ-ին կմատակարարի երկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքներ: Նմանատիպ գնացքները Հայաստանում բավականին արդյունավետ շահագործվում են 2017-2018 թվականներից: Նոր ուղևորատար վագոնները բերվելու են 2021-ի մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

«Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամման:

ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Հայաստան մատակարարվող շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter